Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 65-ի. ներկայում 54 վարակված ստանում է անհրաժեշտ բուժում, ասվում է Ադրբեջանի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ադրբեջանում կորոնավիրուս է հայտնաբերվել եւս 12 մարդու մոտ: 54 ակտիվ հիվանդներ ստանում են բուժում»,-հաղորդում է օպերատիվ շտաբը:
Ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել 56 քաղաքացու մոտ հանրապետությունում, որոնցից 9-ն ապաքինվել է, 1 մարդ՝ մահացել: Վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է:
«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդությունը հայտարարվել է որպես համաշխարհային պանդեմիա, եւ վիրուսի լայն տարածման միտումը պահպանվում է, մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին ուշադիր լինել, պահպանել ԱՀԿ խորհուրդները՝ նպատակ ունենալով հուսալիորեն պաշտպանել բնակչության առողջությունն ու անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը որպես պանդեմիա: Աշխարհում վարակված է արդեն 266 հազար մարդ, մահացել է ավելի քան 11 հազար մարդ:





























