«Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց։ Այս մասին acebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ծրագիրն իրականացվում է «Սոցիալական շտապօգնություն» նախաձեռնության կողմից, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի եւ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ:

Կորոնավիրուսային հիվանդության եւ դրա տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահմանափակումներ, որոնց արդյունքում քաղաքացիների մի մասը զրկվում է ֆինանսական միջոցներ վաստակելու հնարավորությունից, ինչն էլ իր հերթին որոշ դեպքերում պարենային կենսապահովման լուրջ խնդիր է առաջացրել։

Ծրագրի պատասխանատուներն իրենց առջեւ նպատակ են դրել՝

- պետական աջակցության ծրագրերին զուգահեռ այս օրերին Գյումրիում եկամուտի աղբյուրներից զրկված եւ խիստ խոցելի դարձած ընտանիքներին/անհատներին օպերատիվորեն ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային փաթեթով:

- ՀՀ այլ համայնքների ակտիվ նախաձեռնող թիմերին ներկայացնել հրատապ աջակցության այս մեխանիզմը եւ դրա իրականացման մեթոդաբանությունը, որպեսզի մյուս համայնքներում եւս ֆիքսվեն կարիքները եւ արձագանքեն դրանց:

Ծրագրի ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ գրանցումն իրականացվում է առցանց եղանակով shtapognutyun.am հարթակում:

Դիմողների հայտերն արագ գնահատելուց հետո ծրագրային թմի կողմից պարենային փաթեթները կհասցվեն շահառուների բնակության վայրեր:

Գործում է թեժ գիծ`+374 94 03 20 42 կամ +374 99 20 22 30։

Ծրագրի իրականացման աջակցելու համար գործում են հետեւյալ հաշվեհամարները՝

USD 1570025820780101

EUR 1570025820780147

AMD 1570025820780200

RUB 1570025820780158

Ցանկացողները նվիրատվություն կարող են անել նաեւ www.donate4gyumri.am կայքում»։