Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Twitter–ի իր էջում ներկայացրել էկորոնավիրուսի հետ կապված տվյալները ապրիլի 5–ի դրությամբ։

Թուրքիայի առողջապահության նախարարը նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում  կատարվել է 20065 թեսթ եւ հաստատվել  3135 վարակվածության նոր դեպք։

Նա շեշտել է, որ արդեն ապաքինվել է 1042 քաղաքացի, մահացել՝  574–ը։

Ըստ նախարարի միայն վերջին մեկ օրվա մեջ ապաքինվել է 256  եւ մահացել՝ 73–ը։

Ընդհանուր կատարվել է 181 445 թեսթ, որի արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել  27069 քաղաքացու մոտ։