Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում՝

ապրիլի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա, գիշերը 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +12+14:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8, 

Լոռիում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +3+8, 

Տավուշում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+12,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +12+14,

Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +13+15, 

Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +13+15, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8,

Վայոց ձորի նախալեռներւմ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +13+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+9,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +0+4,

Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+4 (հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+9):