Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է հարձակողական զենք օգտագործելու եւ վաճառելու արգելքի մասին: Օրենքն ուժի մեջ է մտնում հայտարարման պահից, հաղորդում է Press Association-ը:

Այդ առնչությամբ Թրյուդոն թվիթերյան իր միկրոբլոգում թվարկել է զանգվածային հրաձգությունների դեպքերը, այդ թվում՝ Նոր Շոտլանդիա նահանգում կատարված ողբերգությունը, որի հետեւանքով զոհվել է 22 մարդ:

Ավելի վաղ Կանադայի վարչապետը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը պատրաստվում է օրենք ընդունել զենքը վերահսկելու շուրջ, սակայն այդ պլանները խախտվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: