Հյուսիսային Կորեայից Չի Սոն Խոն, որն ընտրվել է Հարավային Կորեայի խորհրդարանում, հայտարարել է, որ «99 տոկոսով» համոզված է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է վիրահատությունից հետո, հաղորդում է Yonhap-ը:

«Ես մտածում էի՝ որքան երկար նա կդիմանա սրտանոթային վիրաբուժությունից հետո: Ինձ հայտնել են, որ Կիմը մահացել է անցած շաբաթ»,-հայտարարել է նա Yonhap գործակալությանը:

«Դա 100-տոկոսանոց տեղեկատվություն չէ, սակայն ես կարող եմ պնդել 99 տոկոս հավանականությամբ: Համարվում է, որ Հյուսիսային Կորեան այժմ լուծում է ժառանգականության բարդ հարցը»,-հայտարարել է Չի Սոն Խոն:

Ընդ որում՝ Հարավային Կորեա տեղափոխված հյուսիսկորեացին չի բացահայտել այդ տեղեկատվության աղբյուրին:

Ավելի վաղ համացանցում սկսել էին շրջանառվել ասեկոսեներ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական ծանր վիճակի եւ անգամ մահվան մասին:

Այդուհանդերձ, այդ տեղեկատվությունը չի հաստատվել Հյուսիսային Կորեայի կողմից: