«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:

«Հիմնական խնդիրը պետք է դրվի ծերերի, աղքատների, անօգնականների օգնելու համար եւ պետք է կապ չունենա ծանոոթ,  բարեկամ, կուսակցական պատկանելություն, միայն մարդ: Ամեն մեկը որպես մարդ պետք է քայլ կատարի,որ գիշերը կարողանա հանգիստ քնի:   Մարդիկ պետք է զգան, որ կա ուշադրություն, կա վերաբերմունք, ոչ միայն ձեն հավաքելուց, այլ նաեւ հիմա: Հերթը կգա, բոլորը պատասխան կտան իրենց արածների եւ չարածների համար, մենք պետք է միասնական կանգնենք, այս խնդիրները կարգավորելու»,- խմբակցության  նիստին ասել է Գագիկ Ծառուկյանը:

Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասել, որ իրենք 7 կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել Կառավարությանը, որին դեռ չեն պատասխանել: