Ռուսաստանում 90-ամյա տղամարդն ու 80-ամյա կինը հաղթահարել են կորոնավիրուսը Վորոնեժի շրջանում, որտեղ առողջացածների ընդհանուր թիվը հասել է 130-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով շրջանի ղեկավարությանը։

Վորոնեժի շրջանում հաստատված է կորոնավիրուսի 602 դեպք։ Մահացել է ինը պացիենտ։

«Վորոնեժի շրջանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 130-ի։ Հիվանդությունը հաղթահարած պացիենտների շրջանում 80-ամյա կին է եւ 90-ամյա տղամարդ, որին միացվել էր ԹԱՕ սարքը»,-ասված է հաղորդագրության մեջ։