Մեկուկես ամիս տևած դադարից հետո երևանյան թենիսի ակումբներն այսօրվանից՝ մայիսի 4–ից, որոշակի սահմանափակումներով սկսել են գործել։

Թենիսի բացօթյա կորտերից մեկի այցելուներն այսօր նկատել են, որ կորտում ճաքեր են առաջացել, ու միջից ծաղիկներ աճել։

Եթե մեկ ամիս առաջ Հայաստանում զարմանում կամ հիանում էին մեգապոլիսների դատարկ փողոցներում բուսնած ծաղիկների լուսանկարներով, ապա այսօր նման տեսարանն իրականություն է Երևանում։

Ինչպես բնապահպաններն են նկատում՝ բնությունը դուրս է մղում մարդկանց շրջակա միջավայրից, որպեսզի պաշտպանի ինքն իրեն։