Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:30–ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ, բախվել են Mercedes C320 մակնիշի 33 PR 533 համարանիշի և Opel մակնիշի 88 GV 898 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը, ինչի պատճառով արտաքին լուսավորման լամպը պոկվել և ընկել է: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:




























