ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Չինաստանի իշխանությունները, ըստ ամենայնի, թույլ են տվել սխալմամբ նոր կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին Ամերիկայի առաջնորդը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Խոսելով Չինաստանի իշխանությունների մասին՝ նա նշել է. «Նրանք սարսափելի արարք են թույլ տվել: Ես չեմ կարծում, որ նրանք հատուկ են դա արել, սակայն դա արվել է, հնարավոր է, ոչ կոմպետենտության հետեւանքով: Հնարավոր է՝ դա տարածվել էր, իսկ նրանք չգիտեին՝ ինչպես ասել այդ մասին»: Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ցանկացել է ուղարկել Չինաստան ամերիկացի մասնագետներ օգնություն ցուցաբերելու համար, սակայն ստացել է մերժում:

Թրամփը փաստել է, որ վարակը տարածվել է ավելի քան 180 երկրներում: «Վարակը գրեթե բոլոր երկրներում է»,-ասել է Թրամփը: «Տեսնեք՝ ինչ է կատարվում Ռուսաստանում, դա սարսափելի է,-պնդել է ԱՄՆ նախագահը:-Այդպես է նաեւ ամբողջ աշխարհում»: