ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը չի ընդունում, որ այսօրվա միջադեպի ժամանակ բռնություն է կիրառել Էդմոն Մարուքյանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում «Ազատության» հետ զրույցում ասել է պատգամավորը։
«Իմ գործողությունները միտված են եղել բռնությունը, միջադեպը կանխելուն։ Չեմ հարվածում, գլխից քաշում եմ, որ Էդմոնը չհարվածի Սասունին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ միջադեպի կադրերում երեւում է՝ ինչպես է պատգամավորը հետեւից հարվածում Էդմոն Մարուքյանի գլխին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում այսօր միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ, որը մասշտաբային ծեծկռտուքի վերաճեց:




























