Հաղթանակի եւ խաղաղության տոնի օրը նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ:
Նախագահը պատերազմի մասնակից հայուհուն շնորհավորել է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ եւ հղել իր ջերմ բարեմաղթանքները:
Նախագահ Սարգսյանը մեծապես արժեւորել է մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներին, նշելով, որ հաղթանակը ձեռք է բերվել Խորհրդային Միության ժողովուրդների միասնական ջանքերով:
Նախագահն ասել է, որ Հայրենական պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են այսօրվա եւ վաղվա սերունդների համար:
Հանրապետության նախագահը մարտի 18-ին եւս հեռախոսազրույց էր ունեցել Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան 100-ամյակը:





























