Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի եւ Մայիսյան տոների կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերութունը միանվագ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց պատերազմի վետերաններին եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին՝ իր ներկայության մարզերում։
Ընդհանուր առմամբ, օգնություն է ցուցաբերվել Հայրենական Մեծ Պատերազմի 11 վետերանների եւ 113 զոհված ազատամարտիկների ընտանիքի՝ ՀՀ Գեղարքունիքի, Արարատի եւ Սյունիքի մարզերում: Ընկերությունն ավանդաբար շնորհավորում է վետերաններին մայիսյան տոների կապակցությամբ եւ ուշադրության կենտրոնում է պահում նրանց սոցիալական խնդիրները:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ․ « Այսօր մենք տոնում ենք Մեծ Հաղթանակի 75-ամյակը։ Մեր վետերանների սխրանքը կանխորոշեց շատ սերունդների համար խաղաղ եւ արժանապատիվ կյանք, նրանց հնարավորություն տվեց կառուցել եւ համարձակորեն առաջ գնալ: Եվ այսօր նրանց երեխաները, թոռներն ու ծոռները վստահորեն պահում են այս հաղթակած բարձունքը, աշխատում են իրենց երկրի ներկայի եւ ապագայի համար, հավատարմորեն ծառայում են Հայրենիքին, պատվով արձագանքում ժամանակակից մարտահրավերներին, երաշխավորում մեր երկրի հաջող զարգացումը, ուժն ու բարգավաճումը: Ես ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկերներին եւ ամբողջ հայ ժողովրդին մայիսի 9-ի՝ հիշարժան իրադարձությունների եւ հաղթանակի տոնի առթիվ»։
.jpg)





























