Սանկտ Պետերբուրգի Արեւմտյան ռազմական շրջանը եւ կառավարությունը հաղթանակի օրվա կապակցությամբ երկու հրավառություն կկազմակերպեն։ Այս մասին Znak.com-ին պատմել է քաղաքային կառավարությունից զրուցակիցը։ «Մի միջոցառումը կլինի առանց հրավառությունների՝ միայն զենքերի համազարկ, մյուսի անցկացման վայրը, որը հրավառություններով է լինելու, կմնա գաղտնի, որպեսզի քաղաքացիները չգան այն դիտելու»,- պատմել է աղբյուրը։
Ավելի վաղ ԱՌՇ-ում ազդարարել էին մայիսի 9-ի երեկոյան համազարկի մասին, զինվորակակնները պատրաստվում էին 30 համազարկ կատարել հրետանային զենքերց եւ երկինք արձակել մի քանի հազար հրավառություն։ Սակայն մի քանի օր անց շրջանի ղեկավար Ալեքսանդր Բեգլովը հայտարարել է, որ «շոու չի լինելու»։ «Համազարկային սալյուտը չի երեւա։ Ի՞նչ կարող ես տեսնել մթի մեջ։ Ոչինչ չես կարող տեսնել։ Կարելի է դուրս գալ պատշգամբներ եւ մոմեր վառել»,- «78» հեռուստաալիքի եթերում ասել է նա։
Խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկել են հրավառությունները, տեղի է ունեցել մայիսի 8-ին։ Դրա արդյունքով զինվորականներոը եւ կառավարությունը հանգել են 2 միջոցառում՝ համազարկ եւ հրավառություն կազմակերպելու որոշման։ Հրավառության անցկացման վայրը կհայտնեն միայն հեռուստաալիքների օպերատորներին։




























