Եվրահանձնաժողովը ԵՄ-ի եւ Շենգենի անդամ-երկրների մասնակցությամբ այսօր հրավիրել է հանդիպում, որտեղ քննարկվել են ոչ առաջին անհրաժեշտության ուղեւորությունների սահմանափակումները եւս 30 օրով, մինչեւ հունիսի 15-ը, երկարաձգելու հարցը, հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում։
«Առայժմ ԵՄ եւ Շենգենյան գոտու որոշ երկրներ համավարակի տարածման դեմ պայքարի համար մտցված սահմանափակումները մեղմացնելու նախնական քայլեր են ձեռնարկում, իրավիճակը ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, փխրուն է մնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ընդգծվում է զսպման միջոցառումների Համատեղ եվրոպական ճանապարհային քարտեզում, ներքին սահմանային վերահսկումը հանելը անհրաժեշտ կլինի սկսել աստիճանաբար եւ համաձայնեցված՝ մինչեւ միջոցառումների մեղմացման երկրորդ փուլում արտաքին սահմաններին սահմանափակումների մեղմացումը։
Ուղեւորությունների սահմանափակման, ինչպես նաեւ այն երկարաձգելու առաջարկությունը տարածվում է ԵՄ գոտու վրա, որի մեջ մտնում են Շենգենյան գոտու բոլոր անդամ-երկրները, ներառյալ՝ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը եւ Ռումինիան, եւ Շենգենյան գոտու 4 մասնակից-պետությունները (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա)։ Ընդհանուր առմամբ՝ խոսքը մինչեւ 30 երկրների մասին է։
Հանձնաժողովը սահմանափակումների երկարաձգումը համաչափ շարունակելու կոչ է անում, քանի որ արտաքին սահմաններին գործողությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն ԵՄ եւ Շենգենյան համաձայնագրի բոլոր պետությունների կողմից՝ բոլոր սահմաններին միաժամանակ եւ համաձայնեցված, նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։




























