Պատվանդանը, որի վրա Պրահա-6 թաղամասի Ինտերբրիգադայի հրապարակում տեղադրված էր Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնեւի՝ քաղաքային իշխանությունների կողմից ապամոնտաժված հուշարձանը, շաբաթ օրը պղծվել է անհայտ վանդալների կողմից։ Այդ մասին լրագրողներին հայտնել է չեխական ոստիկանության ներկայացուցիչ Յան Դանեկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պատվանդանին, որի վրա վերջերս գտնվում էր մարշալ Կոնեւի արձանը, ինչ-որ մեկը զուգարանակոնք է տեղադրել: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում»,- ասել է նա:
Վանդալիզմի ակտը տեղի է ունեցել շաբաթ գիշերը կամ վաղ առավոտյան։ Դրա մասին ոստիկանությանը հայտնել է քաղաքացին, որը Հաղթանակի օրը եկել է ծաղկեփունջ դնելու այն տեղում, որտեղ մի ժամանակ լեգենդար խորհրդային զորահրամանատարի հուշարձանն էր։
Խուլիգանների գործողությունները դատապարտվել են մարշալ Կոնեւի հուշարձանը ապամոնտաժելու հրաման տված Պրահա-6 թաղամասի քաղաքային իշխանությունների կողմից՝ թաղապետ Օնրժ Կոլարժի գլխավորությամբ։




























