Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԼՀԿ պատգամավորներին չեն թույլատրել ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ:

«Ընկերներս հարցնում են, թե ինչո՞ւ ԼՀԿ պատգամավորները ծաղիկ չեն խոնարհել Անմար կրակի մոտ:

Պատասխանը շատ պարզ է, քանի որ #ԳյադաներիԺամանակներում հուշահամալիրը շրջափակված է ոստիկաններով և թույլատրված է միայն իշխանական պաշտոնյաների մուտքը»,- գրել  է նա: