Կիրակի հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Հոնկոնգի առնվազն 10 առեւտրի կենտրոններում հակակառավարական ակցիաներին մասնակցելու համար, գրում է South China Morning Post-ը։
Նրանք բղավել են կարգախոսներ եւ երգել հակակառավարական շարժման հիմներ, սակայն ոստիկանությունն արգելել է ակցիաների հետագա անցկացումը՝ մատնանշելով սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությունը։
Նշվում է, որ մի քանի մարդու բերման են ենթարկել։
Ավելի վաղ կառավարության ընդդիմադիրները մտադրված էին անցկացնել քայլերթ՝ պահանջելով Հոնկոնգի առաջնորդ Քերի Լեմի հրաժարականը։ Սակայն այդ միջոցառումը հետաձգված էր անորոշ ժամկետով COVID-19-ի տարածումը կանխարգելելու համար ներդրված սահմանափակումների կապակցությամբ։



























