Մայիսի 13-ից Մեծ Բրիտանիայի իշխանությունները կսկսեն մեղմացնել կարանտինի սահմանափակումները, որոնք ներդրվել էին երկրում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, սակայն դրանք ամբողջովին չեղարկելու ժամանակը չէ, կիրակի հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս չորաքշաբթի մենք թույլ կտանք մարդկանց զբաղվել անսահմանափակ քանակությամբ սպորտով փողոցում, դուք կարող եք արեւայրուք ստանալ, մեկնել ավտոմեքենայով այլ վայրեր»,-ասել է վարչապետը։ Նա նաեւ հայտարարել է, որ մարդիկ, որոնք չեն կարող աշխատել տնից, հնարավորություն կստանան վերադառնալ աշխատավայր։

Վարչապետը նշել է հավանականությունը, որ հաջորդ փուլում՝ հունիսի 1-ից, երկրում կարող են վերսկսել իրենց գործունեությունը խանութներն ու դպրոցները, իսկ հուլիսից՝ որոշ հյուրանոցնն ու հանրային վայրերը։ Միեւնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում բոլոր թուլացումները կարող են չեղարկվել՝ հավելելով, որ կարանտինը խախտելու տուգանքները կ բարձրացվեն։