Facebook ընկերությունն արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի Instagram-ի էջը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Facebook-ը, լինելով ամերիկյան ընկերություն, գործում է ԱՄՆ պատժամիջոցային օրենսդրության շրջանակներում:

«Այս դեպքում մենք ջնջել ենք այն անձանց հաշիվները, որոնք պատժամիջոցների տակ են»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ` 2017 եւ 2018 թվականներին, սոցիալական ցանցն արդեն արգելափակել էր Քադիրովի էջը:

2017-ին արգելափակվել էր նաեւ Չեչնիայի ղեկավարի ֆեյսբուքյան էջը: