ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել չքաղաքականացնել պանդեմիայի պատճառները պարզելու գործընթացը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երբ մենք խոսում ենք կորոնավիրուսի առաջացման պատճառները պարզելու անհրաժեշտության մասին, ես կարծում եմ, որ դա արդարացված է: Պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է շատ կյանքեր փրկել եւ հաշվի առնել այն, որ բժշկական գնահատականները ցույց են տալիս, որ այն կարող է երկար մնալ, եթե ոչ ընդմիշտ, ինչպես այլ վարակիչ հիվանդությունները: Մենք դեմ ենք կորոնավիրուսի առաջացումը պարզելու գործընթացի քաղաքականացմանը»,-ասել է նա: