Ռուսաստանում 2020 թվականի միասնական պետական քննությունների անցկացման ժամկետը կփոխվի եւ կտեղափոխվի հունիսի 8-ից ավելի ուշ օր: Լուսավորության փոխնախարար Վիկտոր Բասյուկը այսպիսի որոշումը պատճառաբանել է Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման պայմաններում առողջապահության մարմինների հանձնարարականներով եւ երեխաների ու մանկավարժների առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Քննությունների անցկացման ստույգ օրը նախատեսվում է հրապարակել մոտ ապագայում (ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ միասնական պետական քննությունները կարող են տեղափոխել հուլիս կամ օգոստոս), նշել են նախարարությունից: Ավելի ուշ «Ռոսօբռնադզորի» ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անզոր Մուզաեւը հայտարարել է, որ դրանք կարող են անցկացվել մինչեւ հունիսի վերջը: «Քննարկվում է քննություններն անցկացնել, ամեն դեպքում, ոչ թե օգոստոսին, այլ հունիսի երկրորդ տասնօրյակում: Հիմա մենք հարցում ենք անցկացնում տարածաշրջաններում՝ արդյոք պատրա՞ստ են այդ ընթացակարգն անցկացնել»,- հայտնել է նա:
Քննություններ են հանձնելու դպրոցների միայն այն շրջանավարտները, որոնք մտադիր են բուհեր ընդունվել: Մնացյալի ատեստատում կարող են գնահատականներ դրվել ըստ տարվա արդյունքների, հայտնել էն Լուսավորության նախարարությունից:




























