Ավստրալիայում աշխատատեղերի առավելագույն ամսական կրճատումներ են գրանցվել ամբողջ պատմության ընթացքում, ինչն արտացոլում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված սահմանափակումների հետեւանքները, հայտնում է «Վեստի»-ն:
Ավստրալիայի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ ապրիլին տնտեսությունը 594.3 հազար աշխատատեղ է կորցրել: Գործազրկությունն աճել է մինչեւ 6.2 տոոկս, ինչը բարձրագույն մակարդակն է 2015 թվականի սեպտեմբերից ի վեր՝ մարտ ամսվա 5.2 տոկոսի համեմատ:
Reuters-ի կողմից հարցված տնտեսագետները գործազրկության մակարդակի մինչեւ 8.3 տոկոս աճ են կանխատեսել: Ավստրալիայի պահուստային բանկն ակնկալում է, որ առաջին կիսամյակում տնտեսությունը կնվազի 10 տոկոսով, ինչն առաջին անկումը կլինի երեք տասնամյակի ընթացքում:
Կենտրոնական բանկի բազային սցենարը ենթադրում է, որ 2020 թվականին ՀՆԱ-ն կնվազի 6 տոկոսով: Գործազրկության մակարդակը, ինչպես սպասվում է, մինչեւ հունիս կհասնի 10 տոկոսի, իսկ 2021 թվականին տարածաշրջանում կմնա 7.5 տոկոսի սահմաններում:
Տնտեսական վերականգնման տեմպերը կախված կլինեն այն բանից, թե երբ երկիրը կկարողանա չեղարկել համավարակի դեմ պայքարի շրջանակներում մարտ ամսվա ընթացքում ներդրված սոցիալական հեռավորության միջոցառումները: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է մինչեւ հուլիս տնտեսության լիարժեք բացման եռաստիճան ծրագրի մասին, եթե հաջողվի զսպել COVID-19-ի տարածումը:




























