Ֆրանսիան չի հրաժարվի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար հարկ սահմանելուց՝ անկախ այն բանից, թե կհաջողվի այս հարցով առաջընթացի հասնել միջազգային մակարդակում, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիան հունվարին առաջարկել էր մինչեւ տարեվերջ դադարեցնել երկրում խոշոր թվային ընկերությունների եկամտահարկի վճարումները, որպեսզի միջսահմանային հարկման կանոնների վերասահմանման միջազգային գործարքի հասնի:
«Երբեք թվային հարկը չի եղել ավելի օրինական եւ ավելի անհրաժեշտ»,- լրագրողներին հայտարարել է ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը՝ հավելելով, որ նման ընկերությունները կորոնավիրուսի ժամանակ ավելի լավ են աշխատել, քան մյուսներից շատերը:
Մոտ 140 երկրներ բանակցություններ են վարում միջազգային հարկային կանոնների առաջին խոշոր վերանայման շուրջ, ոչպեսզի ավելի լավ հաշվարկվի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների աճը, որոնք հաճախ շահույթը գրանցում են ցածր հարկեր ունեցող երկրներում:
Սակայն, կորոնավիրուսի բռնկման հետեւանքները ֆինանսների նախարարություններին ավելի շատ կենտրոնացրել է իրենց տնտեսությունները փրկելու, քան հնացած հարկային կանոնները վերանայելու վրա, ինչի հետեւանքով այս տարվա վերջին բանակցությունների ավարտման վերջնաժամկետը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի:
Ֆրանսիայի ազգային թվային հարկը տարաձայնությունների պատճառ է եղել Վաշինգտոնի հետ, որը կարծում է, որ նա անարդարացիորեն է թիրախավորում ամերիկյան թվային ընկերությունները:





























