Ինչպես հայտնի է, ՀՀ եւ ԼՂՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը նախօրեին հայտարարել էին, որ ապրիլի 29-ին ադրբեջանական կողմից արձակված կրակոցից սպանվել է երկու հայ զինվոր, եւս մեկը` վիրավորվել է: Մինչ այդ ադրբեջանական նշանառուի կողմից սպանվել էր եւս մեկ զինվոր: Եւ եթե առաջին սպանված զինվորի անունը ՊՆ-ի կողմից հրապարակվել էր, ապա երկրորդ միջադեպի կապակցությամբ անուններ չէին նշվում: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր միայն, թե երկու զինվորներն էլ զորակոչվել են ԼՂՀ Մարտունու շրջանի զինկոմիսարիատից: Ինչպես փոխանցում են «Չորրորդ ինքնիշխանության» ԼՂՀ ՊԲ աղբյուրները, սպանվածների անունները պատահական չէ, որ չեն հրապարակվել: Բանն այն է, որ սպանված զինծառայողներից մեկը եղել է Մարտունու շրջանում տեղակայված գնդերից մեկի հրամանատարը:
Վերջինս տեսնելով, որ ադրբեջանցի նշանառուի կողմից խրամատում սպանված զինվորի դիակ կա, փորձել է մոտենալ եւ հանել դիակը, սակայն ադրբեջանցի նշանառուն նույն վայրկյանին եւս մեկ կրակ է արձակել` սպանելով գնդի հրամանատարին:




























