«Եթե կարելի է առանց պատշաճ ապացույցների մարդուն մեղավոր ճանաչել Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ինչո՞ւ չի կարելի այդ նույն մարդուն նույն կերպ մեղավոր ճանաչել գողության հոդվածով կայացած մեղադրական դատավճիռը նույնքան «հիմնավոր» կլիներ, որքան այսօր ուժի մեջ գտնվող դատավճիռը: Իշխանության տրամաբանությամբ ստացվում է, որ որեւէ մեկին քրեական մեղադրանք առաջադրելը բավարար է, որ նա քաղբանտրկյալ չհամարվի: Ստալինը ո՞նց չի ֆայմել քաղբանտարկյալներին գողության-մողության հոդվածներով դատել: Անդրեյ Սախարովին թող թմրաբիզնեսի մեղադրանք առաջադրեին, եւ նա կդադարեր քաղբանտարկյալ լինել: Այսպես է ստացվում ՀՀ գործող վարչակազմի տրամաբանությամբ: Ահա, ուրեմն, քաղբանտարկյալների ազատ արձակման տեմպերն ու ծավալները կախված են բացառապես իշխանության նկատմամբ գործադրվող քաղաքական ճնշման ուժգնություրնից եւ հետեւողականությունից»,-երեկ ասել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «168 ժամ»-ի հարցերին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի