Ինչու Հայաստանում չեն աշխատում Բալոնների գործարանը, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանը, Սեւանի շաքարի գործարանը Ալավերդու պղնձաձուլարանը, բամբակի վերամշկման գործարանը, որոնց մի մասի բացմանը մասնակցել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսպիսի հանրց հնչեց վարչապետի մեծ ասուլիսի ժամանակ:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես լինում եմ շատ վայրերում, շատ գործարաններում,, բայց այդ գործարանների հետագա աշխատանքի պատասխանատվությունը կրում է առաջին հերթին այդ ընկերության ղեկավարությունը: Այլ բան, թե արդյոք կառավարությունը ստեղծել է բավարար պայմաններ ընկերությունների գործունեության համար: Իմ բերած 100 փաստերի մեջ տասնյակ փաստեր են արձանագրված, որ ՀՀ-ում տնտեսական գործունեության ծավալելու համար բավականին լավ պայմաններ են ստեղծվում, որոնք իդեալկան չեն, բայց բարելավվում են:
Այդ ընկերություններից մեկի սեփականատերը «Սանիթեքի» սեփականատերն էր, «Սանիթեքի» հետ կապված խնդիրը գիտեք: Այդտեղ կան նաեւ ընկերություններ, որոնց սեփականատերերը կամ ղեկավարները կոռուպցիոն գործերով գտնվում են հետախուզման մեջ»:
Նա հավելեց, որ երբ որեւէ մեկն իրեն հրավիրում է իր տնտեսական գործունեությունը ներկայացնելու համար, ինքը չի խուսափում. «Բայց եթե որեւէ մեկը մտածել է, որ իմ որեւէ տեղում գտնվելն իրենց ազատելու է իրենց՝ օրենքի առաջ իրենց ունեցած պատասխանատվությունից, այդպիսի բան լինել չի կարող:
Այդ ընկերությունների աշխատելու պատասխանատվությունն իմ վրա չէ: Այո, ուրախալի կլիներ, եթե այդ ընկերություններն աշխատեն: ՀՀ-ում ընկերություններ են բացվում, փակվում, կարեւորը, թե որքանով է դա տեղի ունենում կառավարության ապօրինի, սուբյեկտիվ գործողությունների արդյունքում: Այդ առումով զրո է ազդեցությունը»:





























