Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 8 շենքի հարակից կանաչ տարածքում կտրվել են 6 հատ թեղի տեսակի ծառ: Այս մասին այսօր`մայիսի 3-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:

Նրա խոսքով` ծառերն ունեցել են 12, 16, 18, 19, 21, 22 սմ կոճղի տրամագծեր: Բնապահպանության նախարարության տեսուչները տեղում արձանագրել են դեպքը, ծառերը տարել էին, տարածքում միայն կոճղերն էին մնացել: Հասմիկ Մկրտչյանի խոսքով`բուսական աշխարհին հասցված վնասը մոտ 290.000 դրամ է:

Նյութերն ուղարկվել են ոստիկանություն, որպեսզի բացահայտեն ծառերը կտրողի ինքնությունը: