«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի ահաբեկիչներ դիմել են փախուստի Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասեք նահանգում գտնվող բանտում, հաղորդում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը։

Ըստ աղբյուրների՝ ԻՊ յոթ ահաբեկիչներ են փախել «ալ-Հոլ» բանտից, որը գնտվում է «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) արաբ-քրդական ջոկատների հսկողության ներքո։