Մայիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, այնուհետեւ դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել գազատար խողովակին:
47-ամյա վարորդ Միսակ Մարգարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։


























