Արդյոք դիտարկվե՞լ է այն տարբերակը, որ ոչ թե քաղաքացին բաց տարածքում պետք է դիմակ կրի, այլ ցանկացած փակ տարածքում մուտքի մոտ պետք է լինեն դիմակներ: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսեն Բադալյանը՝ դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին:
Նա նկատեց, որ գրպանում կամ պայուսակում ողջ օրը դիմակը պահելը եւ հետո այդ կեղտոտ դիմակը կրելը հնարավոր է առողջությանն ավելի մեծ վնաս հասցնի:
Ապա Լուսինե Բադալյանը դիմեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, որը հարց էր բարձրացրել, որ դիմակի գինն ու տուգանքն անհամաչափ են, եւ որ տուգանքը բարձր է:. «Պարո՛ն Մելքումյան, Ձեզ հարց ունեմ, Դուք կարծում եք, որ դիմակի ինքնարժեքը տուգանքի չափի հետ կապ պետք է ունենա՞: Այդ դեպքում, եթե մարդուն դանակահարում են, պատժի մեջ դանակի գինը կամ ինքնարժեքը մտնո՞ւմ է, թե ոչ: Այսինքն՝ այստեղ մենք դիտարկում ենք, թե ինչ վնաս կարող է հասցնել դիմակի չկրելը»,- ասաց պատգամավորը:





























