Մարտավարական բարդ իրավիճակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների արագ եւ ճշգրիտ գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել է մասնագիտական պարապմունք:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անձնակազմը հատուկ հնարքների կիրառմամբ կատարել է առաջադրված խնդիրները, գրավել պայմանական հակառակորդի հենակետերն ու կազմակերպել պաշտպանություն նոր դիրքերում:





























