Երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարգավորվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

«Փորձագետների գնահատմամբ՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ կարգավորվում է: Մոսկվայում, որն առաջինն է բախվել պանդեմիայի հետ, վարակման դեպքերը նվազել են»,-ասել է Պուտինը ՌԴ-ում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի մասին խորհրդակցության ժամանակ:

Սակայն նրա խոսքով՝ դեռ դրական դինամիկան արագ չի զարգանում, հաճախ նույնիսկ կայուն չէ:

Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը շարունակում է պայքարը կորոնավիրուսի դեմ:

ՌԴ նախագահը նշել է, որ երկու շաբաթում կորոնավիրուսի թեստերի թիվն աճել է  3 միլիոնով: