Ոստիկանության Թալինի բաժնում մայիսի 17-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 02.30-ի սահմաններում 33-ամյա  Արմեն Պ.-ի վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան Թալինի Քոթանյան եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել է ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: