Երեւանում այսօր` մայիսի 17-ի գիշերը, ժամը 00:30-ի սահմաններում Ազատության եւ Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում ծառ է տապալվել եւ փակել ճանապարհի երթեւեկելի մասը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարաների ուժերով ծառը տեղափոխվել է ճանապարհի ոչ երթեւեկելի հատված,որտեղ Արաբկիրի վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցների կողմից մասնատվել է, այնուհետեւ՝ տեղափոխվել: