Երեւանի Հերացու փողոցի թիվ 2/1 շենքի հարակից տարածքում մայիսի 16-ի կեսօրին ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 12.58-ին:
Այրվել Շ.Պետրոսյանին պատկանող «Օպել-վեկտրա» մակնիշի 07 ՍՕ 579 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի տեղամասը:




























