Այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Նա դառնում է 57 տարեկան:
Ինչպես եւ սպասվում էր, Վլադիմիր Պուտինին առաջիններից մեկը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, hաղորդում է ռուսական «Նովոստի» գործակալությունը:
Նշենք, որ նախորդ շաբաթ Բելառուսի նախագահը քննադատել էր Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կայացմանը չնպաստող` Պուտինի գործողությունները:




























