ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հոփքինթոն քաղաքից երիտասարդ զույգն իր հողատարածքում 300-ամյա տապանաքար է հայտնաբերել, հաղորդում է NBC Montana-ն:

Պարզելու համար, թե ինչպես է այն հայտնվել իրենց հողատարածքում, զույգը դիմել է հնագիտական նախագծերի ներկայացուցիչներին եւ Ռոդ Այլենդ նահանգից գերեզմանների պատմության հարցերով հանձնաժողովի անդամներին:

Մասնագետները մեկնել են այդ վայր եւ հետաքննություն անցկացրել: Նրանք ենթադրել են, որ ինչ-որ մեկը տապանաքարը տեղադրել է գեղեցկության համար:

Սակայն մասնագետների խոսքով՝ դա մեղք է:

Նշվում է, որ տապանաքարը պատկանել է 4-ամյա Դայամդիմա Քերյուին եւ նրա 11 ամսական քրոջը՝ Լուկրեցիային, ովքեր մահացել են դիֆթերիայից մի քանի օր տարբերությամբ: