Ջակարտայի փողոցներում դատարկ դագաղների շքերթ է կազմակերպվել, որպեսզի բնակիչները հիշեն կորոնավիրուսի վտանգի մասին, հաղորդում է Reuters-ը:
Ջակարտան Ասիայի ամենից տուժած երկրներից մեկն է:
Այդպիսով իշխանությունները մտադիր են բնակիչներին հիշեցնել, որ պետք է պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
Այդ քայլը կապված է Ինդոնեզիայում կորոնավիրուսից զոհերի թվի աճի հետ: Մահացու հիվանդությունից մահացել են ավելի քան 100 բժիշկ, հարյուրավոր երեխաներ:
Երկրում գրանցվել է վարակման 177 000 եւ մահվան 7505 դեպք:
Իշխանությունները տուգանում են մարդկանց դիմակ չկրելու եւ սոցիալական հեռավորություն չպահելու համար:



























