Charlie Hebdo-ն իր նոր համարում, որը վաճառքի կհանվի սեպտեմբերի 2-ին, կրկին հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որի համար ծաղրական շաբաթաթերթի խմբագրակազմը հարձակման էր ենթարկվել ահաբեկիչների կողմից: Համարը լույս կտեսնի նույն օրը, երբ Փարիզում կմեկնարկի Charlie Hebdo-ի դեմ ահաբեկչական հարձակման գործով դատավարությունը, որի հետեւանքով սպանել էր ինը լրագրող, հայտնում է RFI-ն:

Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի լրագրողները, որը լուսաբանում է իրադարձությունները ծաղրանկարների եւ կոմիքսների տեսքով, հատուկ համար է պատրաստել, որը նվիրված է 2015 թվականի հունվարի 7-ին, 8-ին եւ 9-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ: 
Թերթը վաճառքի կհանվի դատավարության մեկնարկի օրը` չորեքշաբթի, սեպտեմբերի 2-ին: Սակայն համարի առցանց տարբերակն արդեն հասանելի է պարբերականի կայքում: Առաջին էջին «Այս ամենը` սրա համար» արտահայությունն է («Tout ça pour ça») եւ մարգարեի ծաղրանկարը, որի հեղինակը նկարիչ Ժան Կաբյուն է` 2015 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհը: Թողարկումն ընդգրկում է նաեւ 12 հայտնի ծաղրանկար, որոնք ի սկզբանե լույս էին տեսել դանիական Jyllands-Posten թերթում 2005-ին, իսկ 2006-ին հայտնվել էին Charlie Hebdo-ի էջերին: Ըստ խմբագրական խորհրդի` այդ ծաղրանկարներն «այժմ պատկանում են Պատմությանը, իսկ Պատմությունը հնարավոր չէ նորից գրել»:

Ակնկալվում է, որ դատավարությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 10-ը: Դատավարությունը ֆրանսիական հասարակության համար կլինի նույնքան խորհրդանշական, որքան մասշտաբային. AFP-ի տվյալներով` դրան կմասնակցի 200 քաղաքացիական հայցվոր եւ 80 փաստաբան, որոնց մոտ կեսը կներկայացնի մեղադրյալների շահերը: 

Գործով մեղադրվում է 14 մարդ, հիմնականում նրանք մեղադրվում են ահաբեկիչներին նյութական օգնություն ցուցաբերելու մեջ: Նրանցից 14-ը հետախուզման մեջ է:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 7-ի առավոտյան Շերիֆ եւ Սաիդ Քուաշի եղբայրները ներխուժել էին Charlie Hebdo-ի գրասենյակ եւ կրակ բացել: «Մենք վրեժ լուծեցինք մարգարեի համար» բացականչություններով նրանք 12 մարդ սպանեցին, որոնց թվում էին էին Sharb, Kabu, Wolinsky, Honore, Tinews երգիծական պարբերականների լրագրողները: Մոտակայքում` Ռիշար-Լենուար պուրակում, ահաբեկիչների ավտոմեքենան փորձել էր կանգնեցնել ոստիկանության լեյտենանտ Ահմեդ Մերաբեն, ում Քուաշի եղբայրները եւս գնդակահարեցին: Հանցագործներին գտան երկու օր անց անց Փարիզի հյուսիսում գտնվող տպարանում: Նրանք կրակ էին բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ եւ սպանվել էին: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա» կազմակերպությունը:

Հունվարի 9-ին` Charlie Hebdo-ի վրա հարձակումից երկու օր անց, ջիհադիստ Ամեդի Քուլիբալին պատանդներ վերցրեց Hyper Cacher խանութում: Հարձակման զոհ դարձավ 4 մարդ, իսկ հարձակման ժամանակ Քուլիբալին սպանվեց ոստիկանության կողմից: