Նավթի գների անկումն ու կորոնավիրուսի համավարակը 2020-ին կարող են Քուվեյթում բյուջեի դեֆիցիտի հանգեցնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին:

Գործակալությունն ընդգծում է, որ ածխաջրածինների գների անկումը երկիրը բարդ դրության մեջ է դնում: Ըստ Bloomberg-ի փորձագետների, երկրի կառավարությունը գրեթե ամբողջությամբ սպառել է իր լիկվիդային պահուստները, ինչը կարող է հանգեցնել բյուջեի դեֆիցիտը ծածկելու անհնարինության: Այս տարի այն կարող է կազմել մինչեւ 46 միլիարդ դոլար:

Նավթի գները մեկ բարելի դիմաց մոտ 40 դոլարի սահմաններում պահելը կարող է սպառնալ Քուվեյթին նրանով, որ նա յոթերորդ տարին անընդմեջ ֆինանսական տարին կավարտի բյուջեի դեֆիցիտով: Իրավիճակը մի երկրում, որի տնտեսությունը 90%-ով կախված է նավթի արտահանումից, բարդանում է նաեւ դրա նկատմամբ պահանջարկի անկմամբ` նոր կորոնավիրուսի համավարակի եւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների անցման ֆոնին:

Բացի այդ, երկրում իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի աշխատունակ բնակիչների մինչեւ 80%-ն աշխատում է պետական ձեռնարկություններում, եւ կառավարությունը պարտավորվում է նրանց վճարել բնակարանային, սննդամթերքի եւ վառելիքի սուբսիդիաներ, որոնք ընտանիքի համար կարող են ամսական հասնել 2000 ԱՄՆ դոլարի: Այսպիսով, պետական ծախսերի երեք քառորդը ուղղված է պետական հատվածի աշխատողների սուբսիդիաների եւ աշխատավարձերի վճարմանը: