Մարդու ցանկացած գործունեություն ազդում է մոլորակի կլիմայի վրա: Գիտնականները հաճախ են խոսում էկոլոգիայի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության մասին:Նոր հետազոտությունը պատմում է կլիմայի վրա գլոբալ տրանսպորտային ոլորտի ազդեցության մասին, հաղորդում է Popmech-ը:

Նոր հետազոտության համաձայն՝ ավիացիայի ոլորտը կազմում է մարդկային գործունեության բոլոր տեսակների 3,5 տոկոսը: Այդ տվյալները ստացվել են 2000-2018թվականներին արված հաշվարկների արդյունքում: Արդյունքները ցույց են տվել, որ ավիացիայի ազդեցության երկու երրորդ մասը կազմում են այնպիսի  ջերմոցային գազերի արտանետումները, ինչպիսիք են՝ մեթան, ազոտի օքսիդ եւ ֆտորացված գազեր, իսկ մեկ երրորդը կապված է CO2 արտանետումների հետ:

Այդպիսով հեղինակները կարողացել են եզակի հետազոտություն ներկայացնել, որը կլիմայի վրա ավիացիայի ազդեցության մասին առաջին եւ լիարժեք տվյալներն է ներկայացնում:

CO2 արտանետումների գրեթե կեսն արտադրվել է մարդու կողմից վերջին 20 տարում: Զգալի չափով դա բացատրվում է չվերթների աճի մեծացմամբ, օդանավերի պարկերի չափերի եւ երթուղիների թվի մեծացմամբ, հատկապես՝ ԱՍիայում: