Հնդկաստանում սպառնալից զգուշացմամբ արխայիկ լեզվով գրված 1200-ամյա տեքստ է հայտնաբերվել, գրում է Hindu թերթը, որի տեղեկություններով՝ գրությունը պարգեւատրում է խոստանում մարդկանց մի մասին եւ պատիժ՝ մյուսներին:
Առեղծվածային գրությունը հայտնաբերել է Յոգի Վեմանի համալսարանի հնագիտական ֆակուլտետի ուսանողը: Սալաքարը, որի վրա 25 տողանի գրություն է եղել, եղել է հնագույն սյան մի մասը, որը մասնակից է պահպանվել, հաղորդում է Planet-today-ը:
Գրությունն արվել է մ.թ. 8-րդ դարում: Այդ ժամանակ Հնդկաստանի հարավում գոյություն ուներ թամիլյան պետությունը, որը ղեկավարում էր Չոլա արքայատոհմը:Գրությունն արված է «մեռյալ» լեզվով, եւ այդ պատճառով ուսանողը որոշել է այն փոխանցել Հնդկաստանի հնագիտական ծառայության լավագույն մասնագետներին:
Գիտնականները պարզել են, որ գրության մեջ ասվում է Սիդյամայու անունով մեկին հողի նվիրաբերման մասին, որը , ենթադրաբար, ծառայել է տեղական վանքերից մեկում: «Տեքստում ասվում է, որ մարդիկ, ովքեր կպահպանեն այդ գրությունը, նրանց կթույալտրվի Աշվամեդհա-յագա ծեսը անցկացնել (շատ կարեւոր ծես), իսկ եթե ինչ-որ մեկը ոչնչացնի գրությունը, ապա դա լուրջ մեղք կհամարվի, եւ այդ մարդը կպատժվի»,-պատմել են հնագետները:





























