Ռուսաստանը պետք է բացատրի՝ ինչպես է թունավորվել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Դոմինիկ Ռաբը Sky News-ին տված հարցազրույցում։

«Այժմ պարզ է, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է պատասխանի մի շարք շատ լուրջ հարցերի»,-հայտարարել է բրիտանացի նախարարը։

Նա հավելել է, որ անկախ նրանից՝ միջադեպի գործում ներքաշված են արդյոք պետական սուբյեկտները, թե ոչ, Ռուսաստանն ունի պարտավորություններ ապահովել այն, որ քիմիական զենքը չէր կարող կիրառվել իր տարածքում։