Մալիի տապալված նախագահ Իբրահին Բուբաքար Քեյթան հեռացել է երկրից Արաբական Միացյալ Էմիրություններում բուժում ստանալու համար, հաղորդում է BBC-ը։

Ինչպես հաղորդել են նախագահին տապալած նոր զինվորական իշխանությունները, 75-ամյա Քեյթան ստացել է միկրոինսուլտ եւ շաբաթ մեկնել ԱՄԷ։

Հինգշաբթի Մալիի նախկին նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժվել է միկրոինսուլտից հետո։

Քեյթայի վարչակազմի նախկին ղեկավարը հայատնել է, որ նախագահը կմնա արտերկրում 15 օր։

Հիշեցնենք, որ Քեյթայի տապալել էին զինվորականները օգոստոսի 18-ին զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնք բռնկվել էին նրա կառավարման օրոք բարգավաճող կոռուպցիայի, չկազմակերպված տնտեսության եւ վիճելի ընտրությունների պատճառով։

Քեյթան բերման էր ենթարկվել զինվորականների կողմից, սակայն այնուհետեւ նրան ազատ էին արձակել։