Կիրակի Նոր Զելանդիայում մեկնարկել է նախընտրական քարոզարշավ համընդհանուր ընտրությունների նախաշեմին, հաղորդում է Reuters-ը։

Երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը հույս ունի մեծացնել իր հեղինակությունը բնակչության աչքերում երկրում կորոնավիրուսի հավարակին արդյունավետ արձագանքելու միջոցով։

Խորհրդարանն արդեն ցրված ա։ Համընդհանուր ընտրությունները երկրում տեղի կունանեն հոկտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսին Ջասինդա Արդերնը հետաձգել էր ընտրությունները մեկ ամսով Օքլենդում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր իր հայտ գալուց հետո։

2017 թվականին Արդերնը դարձել էր աշխարհում իգական սեռի ամենաերիտասարդ առաջնորդը։

Համաձայն վերջին հարցումների՝ նրա գլխավորած Լեյբորիստական կուսակցությունը մեծ կտրվածքով առաջ է անցել ընդդիմադիր Ազգային պահպանողական կուսակցությունից։