ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուել Ջոբսին, որի բարեգործական կազմակերպությանն է պատկանում The Atlantic պարբերականը։

Ավելի վաղ The Atlantic-ը գրել է, որ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Թրամփը թույլ է տվել մի շարք նվաստացուցիչ արտահայտություններ ամերիկացի զինվորների հասցեին։

Ամերիկայի նախագահը հրապարակել էր ռեթվիթ, որում ասվում էր, որ Փաուել Ջոբսն այս տարի ներդրել է առնվազն կես միլիոն դոլար Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի նախընտրական արշավի մեջ։

Թրամփի կարծիքով՝ դա չէր ուրախացնի Սթիվ Ջոբսին։

«Սթիվ Ջոբսը երջանիկ չէր լինի, եթե նրա կինը ծախսեր գումար, որը նա թողել էր իրեն ձախակողմյա արմանականների ձախողված պարբերականի համար, որը ղեկավարում է խաբեբա (Գոլդբերգը) եւ որը տարածում է կեղծ լուրեր ու ատելություն։ Զանգահարե՛ք նրան, գրե՛ք նրան, իմա՛ց տվեք նրան, ինչ եք դուք զգում»,-Թրամփը դիմել է կոչով իր կողմնակիցներին Թվիթերի միջոցով։