Կիրակի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳ նախագահ Սերգեյ Լավրովին Վաշինգտոն կատարած իր այցի արդյունքների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ը։

«Վուչիչը տեղեկացրել է Վաշինգտոնում հանդիպման արդյունքների եւ Բրյուսելում առաջիկա բանակցությունների մասին»,-ասված է ռուսական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կողմերը նաեւ հաստատել են, որ միտված են զարգացնել ռազմավարական գործընկերային հարաբերությունները եւ քաղաքական երկխոսությունը։ «Ընդգծվել է Ռուսաստանի դիրքորոշման կայունությունն՝ ի շահ ամուր եւ երկարաժամկետ կարգավորման ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւի հիման վրա»,-հավելել են նախարարությունում։

Սեպտեմբերի 4-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում ստորագրել են համաձայնագիր տնտեսական հարաբերությունների կարգավորման մասի։ ԶԼՄ-ների տվյալներով՝ փաստաթուղթը ենթադրում է ներդրումներ 13 մլրդ դոլարի չափով Բելգրադի եւ Պրիշտինայի համատեղ նախագծերի, ներառյալ՝ ենթակառուցվածքի համար։ Բելգրադի եւ Պրիշտինայի միջոժեւ բանակցությունները կշարունակվեն սեպտեմբերի 7-ին Բրյուսելում։