«Կոզա նոստրա» սիցիլիական կլանից մաֆիոզը կծել եւ կուլ է տվել բանտապանի ճկույթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Messaggero թերթը:
Պարբերականի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին հռոմեական Ռեբիբյա բանտում: Ցմահ ազատազրկման դատապարտված վաթսունամյա մաֆիոզ Զուզեպե Ֆանարան, իր բանտախցում ստուգում անցկացնելուց կատաղած, հարձակվել էր յոթ բանտապանների վրա: Նա հարձակվել էր բանտամաններից մեկի վրա եւ բռնել նրա պարանոցից: Նրանք երկուսն էլ ընկել էին գետնին, Ֆանարան հարվածել է բանտապանի դեմքին: Ծեծկռտուքի ընթացքում նա կծել էր բանտապանի ձեռքը` զրկելով աջ ձեռքի ճկույթից: Ապա Ֆանարան հարձակվել էր մյուս վեց բանտապանների վրա: Նրանց մի քանի ժամ էր պահանջվել մաֆիոզին հանդարտեցնելու համար: Մատն այդպես էլ չէր գտնվել: Ուստի քննիչները եզրակացրել են, որ հանցագործը կուլ է տվել այն: Միջադեպից հետո որոշում էր կայացվել մաֆիոզին Ռեբիբյայից տեղափոխել Սարդինիա կղզու Սասարի քաղաքի հատուկ ռեժիմի բանտ:





























